Իրանի նախագահ Հասան Ռոհանին հավանություն է տվել Մեջլիսի (խորհրդարան) այն օրինագծին, որի համաձայն՝ Պենտագոնը ճանաչվում է ահաբեկչական կազմակերպություն: Այդ մասին հունվարի 13-ին հայտնել է «Թասնիմ» գործակալությունը:

Նախագիծն իրենից ներկայացնում է անցյալ տարվա ապրիլին Իրանում ընդունված այն օրենքի ուղղումը, որի շրջանակում արգելված կազմակերպություն է ճանաչվել ԱՄՆ-ի զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը: Այժմ ահաբեկիչների թվում ներառվում են Պենտագոնի բոլոր անդամները և նրա հետ կապված հաստատություններն ու կազմակերպությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել