Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) յոթ անդամ պետություններ զրկվել են ձայնի իրավունքից Գլխավոր ասամբլեայում՝ կազմակերպության անդամավճարները չվճարելու պատճառով, հայտնում է Anadolu-ն:

Նշվում է, որ Լիբանանի, Վենեսուելայի, Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության, Գամբիայի, Լեսոտոյի, Տոնգայի և Եմենի նկատմամբ ժամանակավոր սահմանափակումներ կմտցվեն, քանի որ այդ երկրների պարտքը գերազանցել է վերջին երկու տարիների վճարման չափը: ՄԱԿ-ում ձայնի իրավունքից զրկելը նախատեսված է կազմակերպության կանոնադրության 19-րդ հոդվածով:

2019-ին անդամավճարները վճարել են ՄԱԿ-ի անդամ 193 երկրներից 146-ը, 47 պետություններ չեն մարել պարտքերը, նշում է Anadolu-ն: ԱՄՆ-ի պարտքը ՄԱԿ-ին կազմում է 491 միլիոն դոլար:

2017-ին Իսրայելի իշխանությունները սպառնացել են ՄԱԿ-ին զրկել աջակցությունից և ֆինանսավորումից, քանի դեռ կազմակերպությունը չի փոխել իր վերաբերմունքը հրեական պետության նկատմամբ:

ՄԱԿ-ի ամենամեծ դոնորը ԱՄՆ-ն է, որի ներդրումը հասնում է 2.6 միլիարդ դոլարի՝ բյուջեի 22 տոկոսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել