Մանդարինով պիրոգը շատ արագ է պատրաստվում և շատ ավելի արագ անհետանում է սեղանից։
Այն աննկարագրելի համեղ է և միևնույն ժամանակ շատ գեղեցիկ։
Անհրաժեշտ բաղադրիչներ
- Մանդարին – 5 հատ
- Ձու – 3 հատ
- Շաքարավազ – 80 գրամ
- Վանիլին – 3 գրամ
- Աղ – ըստ ճաշակի
- Կաթ – 100 մլ
- Հալեցրած կարագ – 40 գրամ
- Ալյուր – 150 գրամ
- Փխրեցուցիչ – 1 թ․գ․
Պատրաստման եղանակը
1. Մանդարինը մաքրեք, սպիտակ թելիկները և կորիզները հեռացրեք և կիսեք, ինչպես նկարում է։
2. Պատրաստեք խմորը․ ամանի մեջ ջարդեք ձվերը, ավելացրեք շաքարավազը, վանիլինը և մի փոքր աղ։ Հարեք 3-4 րոպե։ Ավելացրեք կաթն ու կարագը։
3. Զանգվածը լավ խառնեք։ Ավելացրեք ալյուրն ու փխրեցուցիչը։ Ձեռքի հարիչով խառնեք, որպեսզի գնդեր չմնան։
4. 4 ճ․գ․ շաքարավազ լցրեք թավայի մեջ և տաքացրեք միջին կրակի վրա մոտ 4 րոպե։ Երբ շաքարը դեղնավուն կարամելի վերածվի, մի քիչ խառնեք և կրակն անջատեք։
5. Տապակի կամ սիլիկոնե ձևամանի մեջ յուղաթուղթ փռեք, վրան լցրեք կարամելը և տարածեք ամբողջ մակերեսով։
6. Մանդարինների կեսերը դասավորեք ձևամանի մեջ՝ կլոր մասով դեպի վերև։
7. Դրանց վրա լցրեք խմորը և լավ հարթեցրեք։ Թխեք 180 աստիճանի տակ մոտ 35-40 րոպե։ Վերջին տասը րոպեն կարող եք կրակը մի քիչ իջեցնել։
8. Պիրոգը հանեք ջեռոցից և շրջեք։ Հանեք յուղաթուղթը և հիացեք կարամելապատ մանդարինների գեղեցիկ շերտով։
9. Վերևից կարող եք զարդարել դարչինի փայտիկով, անանուխով կամ պաղպաղակի գնդիկով։