Pastinfo.am-ը գրում է․

Այս բալային համակարգի ներդրման անհրաժեշտությունը կար, այն շատ երկրներում ներդրվել ու հաջողության է հասել։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը։

Նա նշեց, որ բալային համակարգի ներդնումը նվազագույն ռիսկեր է պարունակում. «Այս օրենսդրական նախաձեռնության վրա աշխատած Ֆրանսիայից եւ Գերմանիայից փորձագետները նշել են, որ այն խնդիրները, որոնք իրենց երկրում նկատվել է, Հայաստանում հենց սկզբից լուծել են, որպեսզի հետագայում այլ անորոշություններ չլինեն։

Նրա խոսքով, մի շարք տեխնիկական հարցեր են մնում, որոնք պետք է լուծել նախքան համակարգն ամբողջ ուժով կսկսի գործել՝ խուսափելու համար որեւէ հնարավոր խնդրից ու շեղումներից։

Ղահրամանյանը հայտնեց, որ 100 խախտումներից բալային համակարգը գործելու է միայն 25 դեպքում: Փորձագետը շեշտեց, որ նոր օրենքն ուղղված է բացառապես ՃԵԿ չարամիտ խախտումների դեմ պայքարելու համար: «Բավական հատկանշական լուծումներ են գտնվել արտասահմանյան զբոսաշրջիկների համար: Այսպես՝ նրանք կարող են առանց որեւէ սահմանափակման խախտել ճանապարհային երթեւեկության կանոնները, բայց այս դեպքում նրանց նկատմամբ կկիրառվի տուգանքների դասական համակարգը, այսինքն՝ ֆինանսական միջոցների գանձում»,-հայտնեց հկ-ի համահիմնադիրը։
Ղահրամանյանն ընդգծեց, որ վարորդների զգալի մասը կատարում է մինչև 5 խախտում և այն խախտումները, որոնք առավել շատ են կատարում տեղավորվում է 9 միավորի մեջ։

«Վարորդների զգալի մասը, ովքեր կարգապահ են, իրենց ոչինչ չի սպառնում։ Այս օրենքը երկու նպատակ ունի՝ զոհերի պակասեցում, երթևեկության մեջ պարբերաբար գիտակցական խախտումներ իրականացնողների մեկուսացում»,-ասաց «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիրը։

Նա դրական գնահատեց նախաձեռնությունը, սակայն նշեց, որ որոշ դեպքերում պետական կառույցները անպատասխանատու վերաբերմունք են դրսևորում և չեն լուծում ճանապարհային մի շարք խնդիրներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել