Խաղաղությունը մեզ նվիրեցին այն հայորդիները, ովքեր միասնական և զորեղ հայրենիքի երազանքով զինվորագրվեցին հայրենիքի պաշտպանության սուրբ գործին:Հայրենիքի կանչին ականջալուր եղած քաջ հայորդիներից է՝ Արցախի հերոս Արշավիր Ղարամյան / Arshavir Gharamyan / Аршавир Гарамян: 1989թ., երբ Արցախում այլևս ակներև էր ռազմական գործողությունների սկսման վտանգը, Արշավիր Ղարամյանը թողնելով ուսանողական նստարանը, վերադարձավ հայրենի գյուղ՝ Ակնաղբյուր, զինվորագրվելու Արցախում սկիզբ առնող պայքարին:Արցախում վտանգն օր օրի ավելի էր ահագնանում, հարկավոր էր ձևավորել ինքնապաշտպանական ուժեր: Նույն թվականին հայրենի գյուղում Ղարամյանը ձևավորեց կամավորների ջոկատ, ովքեր մարտական հերթապահություն էին իրականացնում Ամարասի հովտում: 1991 թվականին նրա հրամանատարությամբ կազմավորվեց ջոկատ՝ տասնյակի հասնող մարդկանցով, որի հիմքի վրա այնուհետև ձևավորեց վաշտ, իսկ 1992 թ. հարևան գյուղերի կամավորական ջոկատները միանալով՝ ձևավորեցին Ասկերանի պաշտպանական շրջանի 35-րդ մոտոհրաձգային գումարտակը:1992թ. վերջին 35-րդ մոտոհրաձգային գումարտակը՝ որպես գործող ստորաբաժանում մտավ Ասկերանի պաշտպանական շրջանի կազմի մեջ: Անչափ կարևոր և վճռորոշ է եղել հրամանատար Արշոյի դերակատարությունը Քարինտակի, Մաճկալաշենի, Շուշիի, Բերդաձորի, Զառսլուի, Լիսագորի,Լաչինի ազատագրական մարտերին:1992 թվականի աշնանը Արշավիր Ղարամյանի գումարտակը լայնածավալ մարտական գործողություններ է իրականացվել Լաչինի մարդասիրական միջանցքի, Սաֆյան, Փարաջան, Շռլան, Ֆինգա, Սարիբաբ գյուղերի ուղղությամբ տեղակայված հակառակորդի հենակետերի ոչնչացման ուղղությամբ:Նրա հրամանատարությամբ գործող գումարտակը նշանակալի մասնակցություն է ունեցել նաև Մարտակերտի շրջանում ծավալված գործողություններին:1993-94թթ. հրամանատարը հաղթական գործողություններ է իրկանացրել ռազմաճակատի հյուսիսարևմտյան, հյուսիսարևելյան, արևելյան և հարավային ուղղություններով: 1994թ. Արշոյի գումարտակը վճռորոշ մասնակցություն է ունեցել Օմարի լեռնանցքի ազատագրական մարտերում: Ասում են` ժողովրդական սերը կեղծիքներ չհանդուրժող, անկաշառ և արդարամիտ զգացմունք է: Այս զգացմունքը մարդկանց մոտ ձևավորվում են ոչ միշտ, և, որ ամենահատկանշականն է` ձևավորվում են ամենաարժանավորի նկատմամբ:Ասվածի լավագույն օրինակն է Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը, ում ապրած յուրաքանչյուր օրը արարման խորհուրդ ունի:

Հ.Գ.Tigran Kocharyan-ի երազը.
Երազումս Իոնիսյանը պլեն էր ընկել, ազեռները ուզում էին վերադարձնել, հետն էլ 32 ադրբեջանցի սպա վրադիր մեզ էին տալիս, բայց մերոնք հրաժարվեցին ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել