Թեման հետաքրքիր է նրանով, որ, փաստորեն, ամբողջությամբ բացահայտում է իշխանությունների նոր մեդիա քաղաքականության էությունը: Բանն այն է, որ ասենք ի տարբերություն «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ»-ի, մրցույթում հաղթաց սուբյեկտը սորոսական փողերով սնվող, նիկոլապաշտ մեդիաների թվին է դասվում, և այն, որ մցրույթում նախապատվությունը տրվել է սորոսական մեդիայի այս վառ ներկայացուցչին, խոսում է այն մասին, որ իշխանությունները մտադրվել են երկիրը քանդելուն զուգահեռ թափ հաղորդել ուղեղների լվացման պրոցեսին, ինչին էլ ծառայելու է ԲՈՒՆ TV-ին:
Գուցե ԲՈՒՆ TV-ի՝ մրցույթում հաղթելու պարագան այնքան էլ աչք ծակող չլիներ, եթե չլիներ ընդդիմադիր մեդիա ռեսուրսների, ընդդիմադիր խոսքի հանդեպ իշխանությունների խիստ բացասական վերաբեմքունքի փաստը, որ առավելապես ու ամենից հաճախ արտահայտվում է անդոնների ու ՔՊ-ական այլ պատգամավորների վերաբերմունքոում:
Միաժամանակ իշխանությունների բուն խնդիրն այն է, որ միայն դատարկ քարոզչությամբ անհնար է լինելու քողարկել այն դառն իրականությունը, որ ստեղծել են իշխանություններն իրենց շուրջը. քարոզն արդյունավետ է միայն այն դեպքում, եթե դրա բովանդակությունը գոնե ինչ-որ չափով համապատասխանում է այն ռեալներին, որոնց պայմաններում ապրում է ժողովուրդը:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/478
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել