ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2026 թվականի մայիսի 6-ի N 758-Ա/2 հրամանով սահմանվել են 2026-2027 ուսումնական տարվա ընթացքում հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողների ուսումնական պարապմունքների տևողությունը և արձակուրդների ժամկետները։
Հրամանն ուժի մեջ է մտել պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և սահմանված արձակուրդների ժամկետները տարբերվում են ըստ դասարանների (1-ին, 2-րդ և 3-12-րդ) և արձակուրդի տեսակի (աշնանային, ձմեռային, գարնանային)։
Ե՞րբ են սկսվում պարապմունքները
Հրամանի համաձայն՝ 1-ից 12-րդ դասարանների սովորողների ուսումնական պարապմունքները սկսվում են 2026 թվականի սեպտեմբերի 1-ից և ավարտվում 2027 թվականի մայիսի 21-ին՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, իսկ մայիսի 22-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում։
Աշնանային արձակուրդ
1-ին դասարանի համար՝ 2026 թվականի հոկտեմբերի 19-ից 30-ը ներառյալ (5-օրյա շաբաթ) կամ հոկտեմբերի 19-ից 31-ը ներառյալ (6-օրյա շաբաթ)։
2-րդ դասարանի համար՝ հոկտեմբերի 26-ից 30-ը ներառյալ (5-օրյա) կամ հոկտեմբերի 26-ից 31-ը ներառյալ (6-օրյա)։
3-12-րդ դասարանների համար՝ հոկտեմբերի 26-ից 30-ը ներառյալ (5-օրյա) կամ հոկտեմբերի 26-ից 31-ը ներառյալ (6-օրյա)։
Ձմեռային արձակուրդ
1-ին դասարանի համար՝ 2026 թվականի դեկտեմբերի 28-ից 2027 թվականի հունվարի 22-ը ներառյալ (5-օրյա) կամ դեկտեմբերի 28-ից հունվարի 23-ը ներառյալ (6-օրյա)։
2-րդ դասարանի համար՝ դեկտեմբերի 28-ից հունվարի 22-ը ներառյալ (5-օրյա) կամ դեկտեմբերի 28-ից հունվարի 23-ը ներառյալ (6-օրյա)։
3-12-րդ դասարանների համար՝ դեկտեմբերի 28-ից 2027 թվականի հունվարի 8-ը ներառյալ (5-օրյա) կամ դեկտեմբերի 28-ից հունվարի 9-ը ներառյալ (6-օրյա)։
Գարնանային արձակուրդ
1-ին դասարանի համար՝ 2027 թվականի մարտի 15-ից 26-ը ներառյալ (5-օրյա) կամ մարտի 15-ից 27-ը ներառյալ (6-օրյա)։
2-րդ դասարանի համար՝ մարտի 22-ից 26-ը ներառյալ (5-օրյա) կամ մարտի 22-ից 27-ը ներառյալ (6-օրյա)։
3-12-րդ դասարանների համար՝ մարտի 22-ից 26-ը ներառյալ (5-օրյա) կամ մարտի 22-ից 27-ը ներառյալ (6-օրյա)։



