Բաղադրիչներ

  • հավի կրծքամիս – 700 գ
  • հավի ֆիլե – 300 գ (աղացած)
  • վարունգ մարինացված – մի քանի հատ
  • սոյայի սոուս – 3 ճ/գ
  • մեղր – ըստ ճաշակի
  • ձիթայուղ – 3 ճ/գ
  • սխտոր – 1 ճ/գ (փոշի)
  • սխտոր – 4 պճեղ
  • պղպեղ սև – ըստ ճաշակի
  • աղ – ըստ ճաշակի
  • պղպեղ չիլի – ըստ ճաշակի
  • բեկոն – 200 գ

Պատրաստման եղանակը

  1. Խառնում ենք սոյայի սոուսը, սև պղպեղը, 2 ճ/գ ձիթայուղը, չիլին և լավ խառնում ենք: Ամանի մեջ լցնում ենք հավի կրծքամիսը, վրան դնում մանր պճեղների բաժանած սխտորը և լցնում մեր պատրաստած սոուսը: Ողջ գիշեր թողնում ենք սառնարանում:
 havi-msov-utest-tonakan-1
Կրծքամիսը սառնարանից հանում ենք, վրան պոլիէթիլենային թաղանթ անցկացնում և թիակով լավ հարվածում:
 
 havi-msov-utest-tonakan-2
Բեկոնի վրա սխտորի փոշի ենք լցնում: Դնում ենք հավի կրծքամիսը, մեջը լցնում աղ և պղպեղ ցանած հավի ֆիլեն, ինչի վրա էլ դնում ենք վարունգները:
havi-msov-utest-tonakan-3
Ռուլետը փաթաթում ենք և դնում շարված բեկոնի վրա: 
havi-msov-utest-tonakan-4
 
Բեկոնները վրա ենք բերում և ամրացնում երկարությամբ դրված բեկոններով:
Խառնում ենք 1 ճ/գ սոյայի սոուսը, մեղրը, 1 ճ/գ ձիթայուղը և զանգվածը քսում ենք ռուլետի վրա:
 havi-msov-utest-tonakan-6
Ռուլետները 40 րոպեով տեղափոխում ենք նախօրոք 200 աստիճան տաքացած ջեռոցը:
havi-msov-utest-tonakan-7
 
Ահա և վերջ: Հովացնում ենք, կտրատում և մատուցում:
havi-msov-utest-tonakan-8
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել