«Հուրաս ադ-Դին» սիրիական ահաբեկչական խմբավորման առաջնորդը, որը կապված էր «Ալ Քաիդա»-ի հետ, ոչնչացվել է Սիրիայի հյուսիսում անօդաչուների օգնությամբ, հաղորդել է Sky News Arabia արբանյակային հեռուստաալիքը:

Ըստ առկա տեղեկությունների, ոչնչացված ահաբեկչի անունը Աբու Խադիջա ալ-Ուրդունի է: Գործողությունն իրականացրել են միջազգային կոալիցիոն ուժերը Իդլիբի շրջանում: Ահաբեկիչը ոչնչացվել է ավտոմեքենային հասված օդային հարվածի միջոցով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել