Թուրքիան մտադիր է վեց սուզանավ կառուցել մինչև 2027 թվականը, հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանը երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող «Գելջուկ» ռազմական նավաշինարանում թուրքական առաջին Piri Reis սուզանավի ջուրն իջեցնելու արարողության ժամանակ:

Ըստ Anadolu-ի, Piri Reis սուզանավն ունի 1850 տոննա զանգված, երկարությունը 68.3 մետր է, լայնությունը՝ 6.3 մետր: Անձնակազմում ընդգրկված է 40 մարդ:

Երկրորդ Hızır Reis սուզանավը տեխնիկական հագեցման փուլում է և նախատեսվում է ջուն իջեցնել 2022 թվականին: Շարունակվում է երրորդ և չորրորդ սուզանավերի կառուցումը, որոնք առանձնանում են գեր-մանևրելու և երկար ժամանակ ջրի տակ մնալու հնարավորությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել