«Նապոլեոն»-ի այս բաղադրաատոմսը ամենահաջողվածներից մեկն է և, մեկ անգամ այն փորձելով, անպայման կցանկանաք նորից ու նորից պատրաստել։
Անհրաժեշտ բաղադրիչներ
Խմորի համար
- Ալյուր - 3 բաժակ
- Շաքարավազ - 1 բաժակ
- կարագ - 2 ճ/գ
- Ձու - 3 հատ
- Սոդա - 2/3 թ/գ
- Աղ - մի պտղունց
- Կրեմի համար
- Կաթ- 1 լիտր
- Ձու - 3 հատ
- Ալյուր - 2 ճ/գ
- Շաքարավազ- 1 բաժակ
- Վանիլին
- Ընկույզ - 100 գրամ
Պատրաստման եղանակը
1. «Նապոլեոն» տորթը թավայի մեջ պատրաստելու համար ձուն հարում ենք շաքարավազով, ավելացնում ենք փափուկ կարագը, աղ, սոդա (քացախով հանգցրած) և 2.5 բաժակ (բաժակի չափսը՝ 250 մլ) ալյուր։
2. Խմոր ենք հունցում և թողնում ենք՝ հանգստանա 15-20 րոպե։
3. Այս ընթացքում պատրաստում ենք կրեմը։ Ձուն շաքարավազի հետ լավ խառնում ենք։ Ավելացնում ենք ալյուրը և բացում սառը կաթով։ Դնում ենք ցածր կրակին և հասցնում եռման վիճակի՝ անընդհատ խառնելով։
4. Եռալուց հետո հանում ենք կրակից, ավելացնում ենք վանիլինը և թողնում ենք՝ սառչի։ Խմորրին երշիկի ձև ենք տալիս և բաժանում 14 կտորի։
5. Ամեն մի կտորը բացում ենք թավայի չափով (մեզ մոտ 20-21 սմ էր)։
6. Շերտերը թխում ենք թաք թավայի մեջ, միջին կրակի վրա, թավան՝ չոր։ Շերտերը շատ արագ են թխվում, ուշադիր եղեք, որ չվառվեն։
7. Որպեսզի տորթը գեղեցիկ ստացվի, թխելուց հետո շերտերը սուր դանակով կամ մկրատով հավասարեցրեք կողքերից։
8. Կողքերից կտրած մասերը պահում ենք փշուրների համար։
9. Շերտերին կրեմ ենք քսում։
10. Ընկույզն ու փշուրները բլենդերով մանրացնում ենք և չորս կողմից տորթը պատում դրանով։