«Թվիքս»-ը սիրելի է որպես թխվածքային միջուկ ունեցող շոկոլադ: Առաջարկում ենք այդ քաղցրավենիքի մոտիվներով պատրաստել համապատասխան տեսքի, ոճի և համի տորթ, որը ձեր մտերիմներին կհիացնի և կապատմի ձեր յուրահատուկ լինելու մասին:
Վերցնել նեղ, ուղղանկյունաձև, բարձր կողքեր ունեցող թավա: Պատել ստվարաթղթով:
Առանձին ամանի մեջ տաքացնել սերուցքային զանգվածը, վրան ավելացնել խանութից գնված, սովորական իրիս, բայց այն մանրացնել, նոր ավելացնել: Ստացված զանգվածը խառնելով եփել:
Եփված զանգվածը լցնել նախապես պատրաստված թավայի մեջ:
30 րոպե թողնել սառնարանում:
Առանձին ամանի մեջ լցնել 450 գրամ ալյուր, ավելացնել 220 գրամ կարագ, 200 գրամ շաքարավազ, մեկ հավկիթ: Էլեկտրական հարիչով լավ խառնել:
Պատրաստել խմորե գունդ և գրտնակել: Ապա դանակով բաժանել երկու հավասար ուղղանկյունաձև, երկար մասերի: Փայտե չոփիկով ուղղանկյունաձև շերտերի վրա կետիկներ անել: 20 րոպե եփել 160 աստիճան տաքացված ջեռոցում:
Ջեռոցից հանելուց հետո սառնարանից հանել նաև նախապես պատրաստված զանգվածը:
Եփված խմորաշերտը դնել հեղուկային սառեցված մասսայի վրա: Վրան նորից նույն հեղուկային մասսայից լցնել, որը նախապես վերցրել էինք: Ապա դրա վրա էլ դնել երկրորդ եփված խմորաշերտը:
Այդ ամենի վրա ավելացնել կաթնային շոկոլադ և տեղափոխել սառնարան: Այնտեղ թողնել 30 րոպե: