Տիկնայք և Պարոնայք։

Հիմա հասկանու՞մ եք թե Քաջ Նազարի համար ինչի է կարևոր, որ Ռոբերտ Քոչարյանը լինի անազատության մեջ։

Եվ Բրատիսլավայում տեղի ունեցած հանդիպումն ու դրանից հետո տրված երկու կողմերի հարցազրույցները, և Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի (կարծես թե այս անվանումը սկսում է ճակատագրական դառնալ Հայրենիքի համար) սուտ զրույցները փաստում են, որ ամեն ինչ արվում է Արցախում տարածքներ հանձնելու համար։

Այո, ամեն կերպ Ռոբերտ Քոչարյանին պահելու են անազատության մեջ, մինչև ադրբեջանի փողերով կառավարության եկած այս «քայլառաստները» չհանձնեն հողերը։ Սակայն սրանք մի բան չեն հաշվի առել, որ Արցախի Հանրապետության առաջին, Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ, Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանին ապօրինի ձերբակալելով, մեր հայրենիքում ծնվեցին տասնյակ հազարավոր «Քոչարյաններ», ովքեր «հող հանձնող չեն՝ հող գրավող են»։ Ում համար Արցախի ինքնորոշումը՝ կյանքի ու սերունդների կայացման խնդիր է և կամայական կերպով խոչընդոտելու են այս ազգադավ քաղաքականությանը։

Արցախում, նախագահի թեկնածուներից, իմ համար «Քոչարյան» է Վիտալի Բալասանյանը, ով իր կյանքով է ապացուցել իր նվիրումը՝ Հայրենիքին։

Ես հասկանում եմ, որ պատերազմական իրավիճակում գտնվող երկրում, երբ «դամոկլեսյան սրի» պես մեր գլխին ամեն օր կախված է բազմաթիվ զոհերի գնով սահմանները պահելու խնդիրը, Քաջ Նազարի պատկերացրած ճիշտ քաղաքականությունը պետք է լիներ ոչ թե բանակի բյուջեն ավելացնելն է, այլ Ամանօրի տոնակատարությունների հոդդոգների ու խեղաթյուրված տոնածառերի վրա երկու անգամ ավել գումար ծախսելը։

Ես հասկանում եմ, որ Քաջ Նազարի և Ուստիանի նպատակը՝ ադրբեջանի կողմից տրամադրած մեծ գումարների ամբողջական «ներս անելու» պրոցեսն է, անկախ նրանից, թե ինչ՝ հայակործան գնով դա կանի։

Ես հասկանում եմ, որ մեր Քաջ Նազարը, շուտով փախչելու է Հայաստանից, և մենք երկրորդ Վանո Սիրադեղյան ենք ունենալու։

Սակայն չեմ հասկանում այն հայորդիներին, ովքեր 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ, պատրաստ էին սեփական կյանքը զոհել՝ Հայրենիքը պաշտպանելու համար, իսկ հիմա նազարի հետ հայրենիք են հանձնում։ Այն հայորդիներին, ովքեր վիրավորվեցին ու զոհվեցին այդ պատերազմի ժամանակ իսկ հիմա լուռ նայում են, թե ինչպես է Փաշինյանը, Ալիևի հետ, համատեղ ջանքերով, հետևողականորեն Հայաստանը ջնջում աշխարհի քարտեզից։ Այս շարքը կարող ենք շարունակել անվերջ...

Սթափվեք Տիկնայք և Պարոնայք։ Մենք ՀԱՅՐԵՆԻՔ ենք կորցնում, ՀԱ-ՅՐԵ-ՆԻՔ։ Ժամն է հասկանալ, թե ով է իրական հերոսն ու Հայրենիքի կայացման գարանտը, իսկ ով ստեր է փչում կամ «լապշա կախում» մեր ականջներից, որ սեփական գրպանները լցնի։

ԻՄ ՆԱԽԱԳԱՀԸ՝ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ Է, ԻՍԿ ԻՄ ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԳԱՀԸ՝ ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել