Վրացական խոհանոցի հետաքրիր համային հատկանիշներով օժտված կերակրատեսակ է Խարչոն, որն իր կծվային և թթվային համային համադրությամբ էականորեն տարբերվում է մյուս ուտեստներից:

Հիմքում միսը, բրինձը և ընկույզն է:

Միսն ընտրել որակյալ, մսոտ կտորներ, մասերի բաժանել:

Վրան ջուր ավելացնել, եփել, եփը գալուց հետո երեք րոպե անց ջուրը թափել, մսակտորները լվանալ, վերադարձնել կաթսա՝ վրան մաքուր ջուր լցնելով: վրան ավելացնել ամբողջական սոխ, ցմեղելիի ցողուններ, շլոր: Ապուրը թթվայնություն է ունենալու:

Մինչև սրա եփվելը անել սոխորած:

Մեկ այլ տարրայի մեջ կտրատել պոմիդորը, լցնել սոխորածի վրա, տոմատի ու աղացած պղպեղի հիմքով պատրաստված մածուկ ավելացնել:

Սոխորածին ավելացնել կծու պղպեղ, համեմունքներ: Առանձին մշակել տրորած սխտորի ու նեխուրի կտորները՝ համեմելով համեմունքներով, որն էլ հետո փոխադրում ենք սոխորածի մեջ:

Նախօրոք թրջած բրինձը, սոխորածը և կանաչեղենը անելացնել ընդհանուր կաթսայի մեջ, եփել տասնհինգ րոպե:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել