Tert.am-ը գրում է.
«Հեռուստատեսության և ռադիոյի» մասին նոր օրենքում պետք է կարևոր լինի խոսքի ազատության ապահովումը։ Այս մասին այսօր լրագրողների հետ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրինագծի սկզբունքների մասին քննարկման ժամանակ ասաց «Մեդիա Պաշտպան» նախաձեռնության ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանը:
Աղասի Ենոքյանը հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքը, որ հեռուստատեսությունները ամբողջովին չեն վերահսկվում իշխանության կողմից։ Նա նշեց, որ արդյունքում «Հեռուստատեսության և ռադիոյի» մասին նոր օրենք մշակելու նախագիծ ընդունվեց։
«Մեդիա Պաշտպան» նախաձեռնության ղեկավարը նշեց, որ այդ նախագծի էությամբ բոլոր հեռուստատեսությունները պետք է եթերից դուրս գային, և մնար միայն Հանրային հեռուստատեսությունը։
«Շատ ուրախ եմ, որ բոլորիս ջանքերով կարողացանք կասեցնել այդ ոչ այդքան տրամաբանական քայլը, և պետք է մտածել, թե ինչ սկզբունքներ պետք է լինեն նոր օրենքի հիմքում»,- ասաց Ենոքյանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: