2018թ․ աշխարհի 100 խոշորագույն պաշտպանական ընկերությունների զենքի և ռազմական ծառայությունների վաճառքների ծավալն աճել է 4,6 տոկոսով և կազմել 420 միլիարդ դոլար: Այդ մասին ասված է Ստոկհոլմի Խաղաղության հիմնախնդիրների հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) ամենամյա զեկույցում՝ տեղեկացնում է RIA Novosti-ն։

Զեկույցի համաձայն՝ 2002թ․ համեմատությամբ 2018թ․ վաճառքների ծավալը մեծացել է 47 տոկոսով: Վարկանիշում առաջին հինգ տեղերը զբաղեցնում են Միացյալ Նահանգների ընկերությունները, առաջատարը Lockheed Martin-ն է: ԱՄՆ-ի հինգ ընկերությունների վաճառքների ծավալը կազմել է 148 միլիարդ դոլար (վաճառքների ընդհանուր ծավալի 35 տոկոսը): Ռուսաստանի տասն ընկերություններին բաժին է ընկնում վաճառքների ընդհանուր ծավալի 8,6 տոկոսը (36,2 միլիարդ դոլար): Այս ցուցանիշը նվազել է 2017 թվականի համեմատությամբ, երբ այն կազմում էր 9,7 տոկոս:

2018է․ նկատվել է Թուրքիայի ընկերությունների վաճառքների զգալի ավելացում՝ 22 տոկոս (2,8 միլիարդ դոլար):

Փորձագետները դա կապում են իր պաշտպանական արդյունաբերությունն արդիականցնելու՝ Թուրքիայի ձգտման հետ: Զեկույցում տվյալներ ներկայացված չեն Չինաստանի ընկերությունների վաճառքների վերաբերյալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել