Գվարդիայի ծառայողերից մեկն իրեն ամրակցված զենքով արձակել է նախազգուշական կրակոց, սակայն վարորդը շարունակել է անկանոն երթևեկը։
Իրավիճակով պայմանավորված՝ կրակ է արձակվել ավտոմեքենայի անիվներին։ Նորք-Մարաշի 1-ին նրբանցքում «Մերսեդեսի» վարորդը կորցրել է կառավարումը, և մեքենան բախվել է էլեկտրասյանը։ Վարորդն ու ուղևորը իջել են մեքենայից և դիմել փախուստի, ինչը, սակայն, կանխվել է։
Մայրաքաղաքի բնակիչներ 34 և 35 տարեկան տղամարդիկ ձերբակալվել ու տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժին։
34-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 1,92 գրամ փոշենման զանգված, որը ըստ նրա կոկաին է, ձեռք է բերել տելեգրամյան ալիքի միջոցով։
Տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
Վրաերթից վնասվածքներ ստացած Գվարդիայի ծառայողները բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել հիվանդանոցից։ Երկուսի վիճակն էլ գնահատվում է բավարար։



