Իսկ դուք ինչպե՞ս եք սառեցնում աղացախ միսը։ Հավանաբար, ամբողջությամբ տոպրակի մեջ դնելով, այնպես չէ՞։ Եվ մսից ինչ-որ բան պատրաստելու համար այն ամբողջությամբ պետք է նախօրոք հալեցնել։
Իմանալով այս մեթոդի մասին՝ կարծում ենք՝ ինքներդ էլ կցանկանաք այն կիրառել։
Իսկ ինչպե՞ս անել։
Ամեն ինչ շատ պարզ է․ սառույցի ամանը ծածկել սննդային տոպրակով և մեջը աղացած միս լցնել։
Երբ բոլոր արկղիկները լցված լինեն, ծածկել ևս մի տոպրակով և դնել սառցարանը։
Ցանկալի է օգտագործել սիլիկոնե սառույցի ամաններ, քանի որ դրանք կարող եք չծածկել սննդային տոպրակով, պարզապես լցնել միսը, դնել սովորական տոպրակի մեջ և դնել սառցարանը։
Որոշ խանութներում վաճառվում են այսպիսի ամաններ:.Կարծում ենք՝ սրանք ավելի հարմար են։
Մսի սառեցման այս տարբերակը շատ հարմար է։ Կարող եք նախօրոք համեմել միսը, իսկ կոլոլակով ապուր պատրաստելու ժամանակ պարզապես հանել մի քանի խորանարդիկ և գցել եռացող ջրի մեջ։ Հալացնել ոչինչ պետք չէ, իսկ ապուրն էլ շատ արագ է պատրաստվում։