Pastinfo.am-ը գրում է.

Մենք հանրությանը ներկայացնում են սահմանադրական խնդիր և հույս ունենք, որ սա իրավական բանավեճ կդառնա։Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Սանասարյանը։ 

«Մենք հիմնավոր ենք համարում, որ ԱԱԾ քննչական մարմինը սահմանադրականության խնդիր ունի։ Այսինքն՝ ոչ թե պետք է վարչապետի որոշմամբ հաստատվեր, այլ՝ պետք է օրենքով նախատեսված լիներ»,- ասաց Սանասարյանը։
Անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանը՝ Սանասարյանը նշեց, որ որոշում է կայացրել այս փուլում չպատասխանելու այդ հայտարարություններին։

Նրա խոսքով՝ նա չի ցանկանում մասնակից լինել այդ ցեխշպրտոցներին։ Ըստ նրա՝ մեր երկրում շատ ավելի լուրջ խնդիրներ կան, քան՝ միմյանց նկատմամբ ցեխ շպրտելով գաղջ մթնոլորտը նորից սպասարկելը։
Ինչ վերաբերում է Արթուր Վանեցյանի և Արսեն Թորոսյանի շահագրգռված լինելուն՝ Սանասարյանը նշեց, որ ինֆորմացիա ունի, որը դարձել է համոզմունք, ներկայացրել է։

«Կգա ժամանակը և ավելի պարզ կլինի ամեն ինչ»,- ասաց Սանասարյանը։

Նրա խոսքով՝ եթե որևիցե պահի զգա, որ չխոսելն այլընտրանք չէ՝ այդ պահին կխոսի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել