Ամերիկյան սենատորները կարող են հետ կանչել Թուրքիայի դեմ պատժամիջոցների նախագիծը, եթե երկիրը սեղմ ժամկետներում որոշում չկայացնի ռուսական C-400-ի վերաբերյալ: Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով սենատի արտաքին գործերի կոմիտեի ղեկավար հանրապետական Ջիմ Ռիշին:

Սենատորը նշել է, որ ամերիկյան կողմը կարող է կանգնեցնել Թուրքիայի դեմ նոր պատժամիջոցների գործընթացը, եթե C-400-ի հարցն իրոք լուծվի:

Ռիշն ավելացրել է, որ պատժամիջոցների և C-400-ի վերաբերյալ քայլերի ճակատագիրը շուտով պարզ կլինի: Նա նաև ակնարկել է, որ սա օրերի կամ շաբաթների հարց է և ոչ թե՝ ամիսների

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել