Վրացական խոհանոցում առաջնային տեղ են զբաղեցնում մսային բաղադրիչներով ուտեստները: Եվ ահա դրանցից մեկը:

1 կգ տավարի միսը մանրացնել:

3 թեյի գդալ ձիթայուղի մեջ տապակել:

1 կգ սոխը կտրատել, լցնել տապակվող մսի վրա:

Հավելել 40 գրամ կարագ:

   

1 կգ լոլիկներից յուրաքանչյուրի տակի մասը խաչաձև կտրել, վրան եռման ջուր ավելացնել: Հինգ րոպե անց կեղևազրկել: Մաքրված պոմիդորը ևս կտրտել պղպեղանման: Ըստ ցանկության՝ այս ամենին կարելի է ավելացնել նաև կծու պղպեղ:

Մանրատված մթերքները հերթով աստիճանաբար ավելացնել տապակվող մսային զանգվածի վրա:

Սա էլ համեմել խմելի սունելիով, ուցխո սունելիով, աղով և այլ համեմունքային միջոցներով:

Հավելել 2 ճաշի գդալ տոմատային թանձրուկ: Եվս երեսուն րոպե եփել ցածրացված կրակի վրա:

Համեմն ու մաղադանոսը մանրատել: Կրակն անջատելուց անմիջապես հետո եռման մասսային ավելացնել կտրտած կանաչին, ապա նաև՝ մանրացրած սխտոր:

Կաթսան ծածկել կափարիչով, որ համերը ջերմության մեջ միախառնվեն ու ներդաշնակվեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել