«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանը և ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ներկայացրել են անձնական երաշխավորություններ Արսեն Բաբայանին կալանքից ազատելու նպատակով։

Հետաքրքիր է, որ ի սկզբանե որպես երաշխավոր էր հանդես եկել Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, սակայն ինչ-ինչ անհասկանալի պատճառներով Բեգլարյանին չթույլատրվեց երաշխավոր դառնալ, ում փոխարեն, ինչպես արդեն հայտնի է, ընդունվել է Սիսակ Գաբրիելյանի երաշխավորության դիմումը։

Սիսակը հարցազրույցներում նշեց, որ իր քաղաքական թիմի հետ համաձայնեցված է եղել իր երաշխավորությունը։
Բնական է, հասկանալով վիճակի խոցելիությունը և տվյալ քրեական գործի աբսուրդի մակարդակը և զգալով մոտալուտ վտանգը, որ Վերաքննիչ դատարանը հնարավոր է՝ շուտով արձանագրեր Արսեն Բաբայանի կալանավորման որոշման ոչ իրավաչափությունը ևս, իշխանությունը փորձեց փրկել սեփական հետույքը միջազգային կառույցների առջև խայտառակությունից, և իրենց իրավական անգրագիտությունը քողարկելու օպերացիա իրականացրեց։

Օպերացիան հաջողությամբ իրականացնելու և ուշադրությունն իրենց օբյեկտիվության վրա կենտրոնացնելու համար՝ պրոցեսից մեկուսացվեց Արտակ Բեգլարյանը, ում փոխարեն հանդես եկավ իրենցքայլական պատգամավորը։
Պետք է հիասթափեցնեմ․ միևնույն է, պատասխան եք տալու ապօրինությունների ու մարդկանց խախտված իրավունքների համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել