Մասնագետները պարզել են, թե ինչ կարող է բուժել սեքսը։ Նրանք նշել են, որ ինտիմ կյանքը կարող է բարելավել առողջությունը։ Փորձագետները հայտարարել են, որ օրգազմը կարող է նվազեցնել ցավի զգացումը կիսով չափ։ Բացի դրանից՝ մարդիկ, ովքեր շաբաթական 1-2 անգամ սեքսով են զբաղվում, ունեն իմունոգլոբուլինի 30 տոկոսով ավելի բարձր մակարդակ։

Врачи сообщили, какие недуги можно вылечить сексом

Դրա հետ մեկտեղ մասնագետները նշել են, որ ինտիմ կյանքը նվազեցնում է սրտի հիվանդանալու ռիսկը։ Ինչպես հայտնում են Նոր Անգլիայի հետազոտական ինստիտուտի գիտնականները, դրան կարող են հասնել տղամարդիկ՝ շաբաթական մինիմում 2 անգամ սեքսով զբաղվելով։

Փորձագետների խոսքով՝ սիրով պարբերաբար զբաղվելը կարող է օգնել ավելի արագ հաղթահարել գրիպն ու մրսածությունը։ Սեքսը նաև լավացնում է արյունաշրջանառությունը ու դուրս է մղում երիկամների քարերը։ Ինչպես հայտնում են գինեկոլոգները, սեռական ակտիվ կյանքը կանացի առողջության գրավական է, իսկ շագանակագեղձի մերսումը օգտակար է պրոստատիտի բուժման համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել