Սննդակարգը, ֆիզիկական վարժություները, սթրեսը, քունը և տոքսինների մեծ դեր են խաղում սերմնահեղուկի վրա:
Սնունդը
Այն, ինչ դուք ուտում եք, կարող է ուղղակիորեն ազդել ձեր սերմի վրա: Վերամշակված մթերքներով, շաքարով և տրանս ճարպերով հարուստ մթեքները հանգեցնում են սերմնահեղուկի քանակի և շարժունակության նվազմանը: Ընդհակառակը, հակաօքսիդանտներով հարուստ մթերքները, կանաչեղենը, ընկույզը, ձուկը, մրգերը ,ամբողջական ձավարեղենը օգտակար են, քանի որ ապահովում են սննդանյութեր, որոնք անհրաժեշտ են օքսիդատիվ սթրեսի դեմ պայքարելու համար, որը վնասում է սերմնաբջիջները:
Ֆիզիկական ակտիվություն
Ապացուցված է, որ չափավոր վարժությունները բարելավում են սերմի որակը: Կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը բարձրացնում է տեստոստերոնի մակարդակը և նվազեցնում օքսիդատիվ սթրեսը, որոնք երկուսն էլ օգտակար են սերմի արտադրության համար: Սովորաբար խորհուրդ է տրվում շաբաթական 150 րոպե զբաղվել չափավոր ինտենսիվության վարժություններով:
Քունը
Քունը ևս մեկ կարևոր գործոն է: Քնի վատ որակը կամ անբավարար քունը ազդում է սերմնահեղուկի քանակի և որակի վրա: 7-9 ժամ որակյալ քունը կարևոր է սերմնահեղուկի առողջության պահպանման համար:
Շրջակա միջավայրի տոքսիններ
Շրջակա միջավայրի տոքսինների ազդեցությունը, ինչպիսիք են թունաքիմիկատները, ծանր մետաղները և արդյունաբերական քիմիական նյութերը, վնասում են սերմնաբջիջների ԴՆԹ-ն և նվազեցնում պտղաբերությունը: Ծխելը և ալկոհոլի չափից ավելի օգտագործումը վնասում են սերմնահեղուկի որակը և քանակը՝ առաջացնում են օքսիդատիվ սթրես, վնասում սերմի ԴՆԹ-ն:
Մարմնի քաշը և սերմի որակը
Ավելորդ քաշը ևս մեկ գործոն է, որը կարող է բացասաբար ազդել սերմի որակի վրա: Մարմնի ավելցուկային ճարպը կարող է հանգեցնել հորմոնալ անհավասարակշռության, ինչպիսիք են էստրոգենի մակարդակի բարձրացումը և տեստոստերոնի նվազումը, ինչը կարող է խաթարել սերմի արտադրությունը:
Ապրելակերպի գործոնները զգալի դեր են խաղում սերմի որակի վրա։ Հավասարակշռված սննդակարգով, չափավոր ֆիզիկական վարժություններով, սթրեսը նվազեցնելով, տոքսիններից խուսափելով, առողջ քաշը պահպանելով և բավարար քուն ունենալով, տղամարդիկ կարող են զգալիորեն բարելավել իրենց վերարտադրողական առողջությունը: Այս փոփոխությունները ոչ միայն բարձրացնում են պտղաբերությունը, այլև նպաստում են ընդհանուր առողջությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել