Գեղասահքի օլիմպիական չեմպիոնուհի, ռուս մարզուհի Ալինա Զագիտովան ֆրանսիական Գրենոբլ քաղաքում անցկացվող Internationaux de France 2019-20 մրցաշրջանի Գրան պրիի երրորդ փուլում ելույթն սկսել է հայկական դուդուկի հնչյունների ներքո:

Ինչպես հաղորդում է rusarminfo-ն, Զագիտովան ներկայացել է Կլեոպատրայի կերպարով և ելույթն սկսել է դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանի երաժշտական սետղծագործության ներքո:

Ստեղծագործությունը, որը կոչվում է The Feeling Begins, հեղինակել է բրիտանացի երաժիշտ, կոմպոզիտոր Փիթեր Գեբրիելը: 2008-ին Գեբրիելը, Ջիվան Գասպարյանը և Բրայան Մեյն այն կատարել են Լոնդոնում կայացած համերգի ժամանակ՝ նվիրված Նելսոն Մանդելայի 90-ամյակին:

Զագիտովան 2019/20 մրցաշրջանի Գրան պրիի երրորդ փուլում երկրորդ տեղն է զբաղեցրել՝ առաջին հորիզոնականը զիջելով իր հայրենակցուհուն՝ Ալյոնա Կոստորնայային:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել