ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համեմատել է իրեն Կոնան ծառայողական շան հետ, որը մասնակցել էր ԻՊ առաջնորդ Աբու Բաքրա ալ-Բաղդադիի ոչնչացման օպերացիային: Այս համեմատությունը նա արել է Միսիսիպիում իր կողմնակիցների առջև ելույթի ժամանակ:

Նրա խոսքերով՝ ԶԼՄ-ներն այդ շանն ավելի լավ են վերաբերվում, քան իրեն:

«Կոնան շունն ավելի դրական հրապարակումներ ունի, քան ես և ես դրա համար ուրախ եմ»,- ասել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը ևս մեկ անգամ գովել է շանը՝ նշելով, որ նա անհավանական լավ է աշխատել օպերացիայի ընթացքում:

Բացի այդ՝ Թրամփը հաղորդել է, որ շանը Սպիտակ տուն է հրավիրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել