ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Facebook սոցցանց վերադառնալու մասին։
«Ես վերադարձել եմ»,- գրել է նա իր էջում՝ հրապարակելով նաեւ տեսահոլովակ, որտեղ ընտրողներից ներողություն է խնդրում այն բանի համար, որ նրանց ստիպել է սպասել։
2021թ. Meta ընկերությունն արգելափակել էր Թրամփի օգտահաշիվները Twitter, Instagram եւ Facebook պլատֆորմներում՝ Կապիտոլիումի գրոհին նրա դրական արձագանքի պատճառով։
Հետո այդ որոշումը չեղարկվել էր։
Մինչ այդ հայտնի էր դարձել YouTube-ում Թրամփի օգտահաշվի վերականգնման մասին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել