Ձվածեղ պատրաստելը համեղ նախաճաշելու ամենաարագ տարբերակներից մեկն է։ Սակայն շատ քչերը գիտեն, որ գոյություն ունեն ձվածեղ պատրաստելու շատ եղանակներ։

Ներկայացնենք աշխարհի տարբեր երկրների խոհանոցների 5 բաղադրատոմսեր, որոնք օգնությամբ կարելի է պատրաստել ձվածեղի ամենահամեղ տեսակները։

Շակշուկ

Շակշուկը լոլիկի սոուսում տապակված ձվով, կծու պղպեղով, սոխով և համեմունքներով պատրաստվող ուտեստ է։ Այս ճաշատեսակը պարզապես լոլիկով ձվածեղ չէ. այն իսրայելական խոհանոցի գոհարներից մեկն է, որը պատրաստման շատ տարբերակներ ունի։ Չնայած որ այն առաջին անգամ պատրաստվել է Հյուսիսային Աֆրիկայում, այս ճաշատեսակը աշխարհին հայտնի է որպես հրեական խոհանոցի բաղադրիչ մաս։

Ֆրիտատա

Ֆրիտատան իտալական ձվածեղ է, որը պատրաստվում է պանրից, բանջարեղենից, մսից կամ երշիկից պատրատված միջուկով։ Այն առանձնանում է նրբաճաշակ համային լուծումներով։

Պաշոտ

Սա ավանդական ֆրանսիական ճաշատեսակ է, որը պատրաստվում է «պաշոտ» կերպով եփված ձվով։ Այսպիսի պատրաստման արդյունքում ստացվում է հեղուկ դեղնուց, որը պարփակված է սպիտակուցի բարակ շերտում։ Այս ճաշատեսակը կարելի է մատուցել տոստ արված հացով՝ պանրի, լոլիկի և նրբերշիկի ուղեկցությամբ։

Օրսինի

Սա շատ անսովոր և բարդ բաղադրատոմս է։ Այս ճաշատեսակը իտալական խոհանոցի գոհարներից է, որը մատուցվում է պանրի և բանջարեղենի ուղեկցությամբ։

Կոկոտ

Կոկոտ ձվերը եփվում են հատուկ չափաբաժնային տարաներում։ Ավելացվում է միս, ապխտած միս, բանջարեղեն և սունկ։ Տարաներում սկզբում դնում են միջուկը, իսկ հետո վրան ձու են կոտրում։ Դրանից հետո ճաշատեսակը դնում են վառարանը կամ շոգեխաշում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել