Օվերտոնի պատուհանը բացվել է:
Նաիրի Հունանյանին հիմա հանում են տաբուի դաշտից:
Հետո կսկսեն նրա արարքը ներկայացնել ոչ թե այնպես, ինչպես կա, այն է` ցինիկ մարդասպանություն և ահաբեկչություն, այլ ռադիկալ մոտեցում:
Հետո կսկսեն ռացիոնալիզացնել, թե բա՝ Հունանյանն ազդեցության տակ ընկնող էր, ռոմանտիկ էր, գաղափարական էր:
Հետո կգա պոպուլյարիզացիայի փուլը, որտեղ Հունանյանը կդառնա հանգամանքների զոհ, իսկ չարագործներ կկարգվեն այլք, IMHO` Քոչարյան, Սարգսյան և, իհարկե, ռուսներ:
Հետո կգա պարտադրման փուլը, որի ժամանակ կհալածվեն բոլոր նրանք, ովքեր կասկածի տակ կդնեն Հոկտեմբերի 27-ի նիկոլական խմբագրման սցենարն ու կշարունակեն համարել Հունանյանին պոռնկորդի, այլ ոչ թե հանգամանքների զոհ, ապստամբ և, ինչո՞ւ ոչ, հերոս:
Հ.Գ. Ու Պողոսը էս կուտն էլ ա ուտելու, որովհետև Պողոսը անասուն է, ոչ թե մարդ բանական: