Ամերիկյան Մինեապոլիս քաղաքում հոկտեմբերի սկզբին տեղի են ունեցել Twin Cities Marathon անվամբ մարաթոնյան վազքի մրցումները: 

Մարաթոնի մասնակիցներից 25-ամյա Թայլեր Մունը մրցումներին ներկայացել է մարզաշապիկով, որի վրա գրված է եղել «Հիսուսը փրկում է»: Մունը նշել է, որ այդպիսի գրառմամբ մարզաշապիկն ընտրել է՝ ընդգծելու համար իր պատկանելիությունը քրիստոնեությանը:

Մարաթոնի ընթացքում Մունն ուշաթափվել է, նա սրտի կաթված է ունեցել: Մարաթոնի մասնակիցներից մեկը՝ Հիսուս Բուենոն (Jesus Bueno), որը բժշկական կրթություն ունի, սկսել է սրտի մերսում անել և արհեստական շնչառություն տալ Մունին: Բուենոն 10 րոպե պահպանել է Մունի սրտի աշխատանքը, մինչև դեպքի վայր ժամանած բժիշկները սարքերի օգնությամբ կարողացել են վերականգնել Մունի սրտի բնականոն աշխատանքը:

Ներկայումս Մունը շարունակում է ապաքինվել: Նա հայտարարել է, որ իր վերնաշապիկի գրությունը «մարգարեական էր», և նա մտադիր է մասնակցել 2020 թվականի մարաթոնին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել