«Փաստ» թերթը գրում է.

«Օրեր առաջ Արցախում իր ձևավորման և խորհրդարանական ընտրություններին ակտիվ մասնակցելու որոշման մասին հայտարարեց ապրիլյան պատերազմի հերոս հրամանատարներից Գրիգորի Սահակյանը։ Կուսակցությանն անվանումն է «Վստահություն»։

Նշենք, որ ժամանակին Սահակյանը որոշակի հարցերի շուրջ խնդիրներ է ունեցել և դուրս է եկել ԶՈՒ շարքերից, որտեղ ծառայել է 27 տարի՝ բանակի կազմավորումից ի վեր։ Այսօր արդեն Սահակյանն իր ուժերն է փորձում քաղաքական դաշտում, ի դեպ՝ նա ներկայումս Արցախի ընդդիմությանը համախմբելու լուրջ գործընթաց է սկսել։

Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Ստեփանակերտում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների ժամանակ Սահակյանը հանպատրաստից, նաև բոլորի համար անակնալ մոտավորապես 5000 ձայն էր հավաքել՝ զբաղեցնելով 2-րդ տեղը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել