Նայում ես , թե ինչ է կատարվում հենց հիմա աշխարհում ու հավատդ էլ չի գալիս , որ քաղաքակիրթ 21֊րդ դարում ենք ապրում ։ Այն, ինչ հիմա անում են թուրքերը քրդերի հետ ` զարհուրելի , աններելի ու դատապարտելի է։ Կարծես թե թուրքերն այս հարյուր տարվա մեջ էդպես էլ մարդակերից չդարձան գոնե՛ մարդասպան ։ Զարհուրանքն է՛լ ավելի է մեծանում, երբ որոշ երկրների՝ այս հարցի շուրջ վարած քաղաքականությունն ես տեսնում ։ Այդ Երկրները ՝ մասնավորապես Ամերիկան, նման քաղաքականություն վարել և վարում են նաև մեր ՝ հայերիս ցեղասպանության վերաբերյալ ։ Կարծում եմ պետք չէ հիշեցնել, որ այդ երկիրը մինչև հիմա ճարպկորեն խուսափում է ցեղասպանության ճանաչումից ։
Արվեստի մեկ այլ ճյուղ են ԱՄՆ նախագահի ցինիկ գրառումներն ու հայտարարությունները , որոնցում նա քրդերի օգնությունը տեսնում է Նապոլեոնի մեջ ( ստորև մեջբերում եմ ) .
《Ցանկացած ուժ, որը կօգնի քրդերին, ինձ ձեռնտու է, թեկուզ դա լինի Ռուսաստանը, Չինաստանը կամ Նապոլեոն Բոնապարտը: Հուսով եմ՝ նրանք բոլորը հաջողության կհասնեն, իսկ մենք այնտեղից գտնվում ենք 7 հազար մղոն հեռավորության վրա»։
Բայց փառահեղ հայտարարությունները շարունակվում են ՝ քրդերին մեղադրելով նրանում, որ Երկրորդ համաշխարհային պատերազմում նրանք ԱՄՆ֊ին չեն օգնել ։
Եվ այս վիրտուոզ հայտարարություններից հետո Սպիտակ Տունը պատրաստվում է սանկցիաներ կիրառել Թուրքիայի դեմ ։
Այսպիսով, առանձնահատուկ ծափահարությունների է արժանի ԱՄՆ քաղաքականությունն այս սարսափելի իրադրությունում։
Ամեն դեպքում կա սահման, որը չի կարելի անցնել, եթե նույնիսկ քաղաքականորեն շահավետ իրադրություն է պետությանդ համար ։
21֊րդ դարում ենք, մարդկային աշխարհում ....
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել