Փնովելով Ցեղասպանության միջազգային ճանաչման նշանակությունը՝ Էրդողանի պատվերով Սփյուռքը քայքայող Սինանյան Զարեհը հայտարարել է, թե Սփյուռքի ու Հայաստանի ներուժը սխալ ուղղությամբ է կիրառվել. Ցեղասպանութան միջազգային ճանաչումը հայությանը չփրկեց կորուստներից: Զարեհը, մասնավորապես, մատնանշել է 44-օրյա ատերազմն ու մեր կրած պարտության օրինակով փորձել է համոզել, թե Ցեղասապանության միջազգային ճանաչման թեման անիմաստ մի բան է, որի ուղղությամբ չարժե ռեսուսրներ ծախսել:

Նիկոլի ստրուկը Ցեղասպանության ճանաչման հարցն արհեստականորեն տեղափոխել է լոկ բարոյական դաշտ՝ արդարացնելու ՔՊ-ի կողմից վարվող ցեղասապանաուրաց քաղաքականությունը, երբ, ըստ էության, կասկածի տակ է առնվում նույնիսկ զոհերի թիվը կամ ով լինելը:

Մյուս կողմից՝ Սփյուռքի թիկունքում դավեր նյութող Զարեհը փորձել է հեշտացնել Թուրքիայի գործը. Ցեղասպանության միջազգային ճանաչման գաղափարից հրաժարվելը Թուրքիային մեծապես ազատում է բարոյական և քաղաքական պատասխանատվությունից՝ նրան տալով լիակատար ազատություն՝ տարածաշրջանում նոր ագրեսիաների համար։

Ինչ վերաբերում է 44-օրյա պատերազմին, ապա Սինանյան Զարեհը չի ցանկացել արձանագրել այն պարզ փաստը, որ պատերազմում պարտությունը ոչ թե Ցեղասպանության ճանաչման գործընթացի արդյունք էր, որը, ի դեպ, Նիկոլի օրոք կասեցվեց ու անտեսվեց, այլ կառավարման համակարգի ձախողման, ռազմական անփութության և դիվանագիտական մեկուսացման հետևանք, որը ձևավորվեց հենց ներկայիս իշխանությունների օրոք։ Ավելին՝ պատությունը Արցախի վաճառքի հետևանք էր. ծախել էին ու որոշել ապրանքն Իհամին հանձնել սարքած պատերազմով,որ Նազարյան Լենան իրնքն իրեն դավաճան չզգար, որ «ռուսական թոկը» Նիկոլի բզին չմնար:

Սփյուռքը եղել ու մնում է զարեհների ու թուրքերի գլխավոր թիրախը. հայկական լոբբիստական կազմակերպությունները խրված են թուրքերի կոկորդում, ուստի հայ կոլաբորիցիոնիստների առաջ թշնամին խնդիր է դրել ոչնչացնել հայկական «փափուկ ուժը», որպեսզի հետո ազատորեն կուլ տան այս մի բուռ հողն ու արմատապես լուծեն «Հայկական հարցը»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել