Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ սերտ կապի մեջ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և հայտարարել է, որ Անկարայի և Մոսկվայի միջև առկա է փոխըմբռնում Սիրիայի իրավիճակի վերաբերյալ, հայտնում է Anadolu գործակալությունը:

Նա նշել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև սիրիական Իդլիբի վերաբերյալ Սոչիի համաձայնագիրը հաջողությամբ իրականացվում է:

«Եթե հարց է առաջանում, օրվա ընթացքում մենք կարող ենք խոսել և համատեղ որոշում կայացնել իրականացվելիք քայլերի վերաբերյալ»,- ասել է Էրդողանը Պուտինի հետ բանակցությունների մասին:

Նա նաև նշել է, որ Թուրքիան և Ռուսաստանը Սիրիայի իրավիճակի հետ կապված որևէ խնդիր չունեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել