Հայաստանում ֆաշիզմի հերոսացման մասին Ալիևի խեղաթյուրված դիտարկումներին հակադարձելու տեսանկյունից անհրաժեշտ է, որ Հայաստանը բարձրացնի ֆաշիստական Գերմանիայի կողմից կռվող զորամիավորումների շարքում հատուկ տեղ զբաղեցնող ադրբեջանական լեգեոնի թեման:
Պատահական չէ, որ Հիտլերը մեծ վստահություն ուներ թուրքական և ադրբեջանական զորամիավորումների նկատմամբ և չէր վստահում հայերին և վրացիներին: Վերջինս, խոսելով խորհրդային ժողովուրդների ռազմական միավորումների մասին, նշել է. «Ես չգիտեմ՝ ինչպես կվարվեն վրացիները: Նրանք թուրքական ժողովուրդներին չեն պատկանում… Ես կարծում եմ՝ միայն մահմեդականներն են վստահելի… Չնայած Ռոզենբերգի և զինված ուժերի բոլոր հայտարարություններին՝ ես չեմ վստահում նաև հայերին»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել