168.am-ը գրում է.

Օրերս ԶԼՄ-ներից մեկում հրապարակում եղավ այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը կներկայանա ապրիլյան պատերազմի հարցերով Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստին։

168.am-ի հետ զրույցում Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը հերքեց տեղեկությունը։

«Յուրի Խաչատուրովը որևէ հրավեր, ծանուցում չի ստացել հանձնաժողովի նիստին մասնակցելու։ Եվ այս պահին մենք ոչ մի դիրքորոշում չունենք»,- նշեց նրա փաստաբանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել