Սոչիում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առկա իրավիճակին, բողոքել է, որ թե կողմերը լուրջ հայտարարություններ են անում, որոնք չեն նպաստում քաղաքական գործընթացի համար բարենպաստ մթնոլորտի ձևավորմանը: Լավրովը հիշատակել է, մասնավորապես, «Արցախը Հայաստան է» Փաշինյանի հայտնի հայտարարությունը:
Վարչապետի հայտարարության վրա հղում կատարելով՝ Մինսկի խմբի համանախագահ երկրի արտգործնախարարը, ըստ էության, փորձում է արձանագրել, որ Հայաստանի քայլերը նպաստում են բանակցային գործընթացի արգելակմանը, սակայն հարցն այն է, որ Ադրբեջանը մեծ ջանքեր է գործադրում բանակցությունները փակուղի տանելու համար, և ինչո՞ւ բանակցությունների արգելակման վերաբերյալ իր դիտարկումներում Լավրովը ադրբեջանական կողմի կոնկրետ հայտարարությունների վրա հղում չի անում: