Լավրովը փորձում է արձանագրել, որ Հայաստանի քայլերը նպաստում են բանակցային գործընթացի արգելակմանը


15:37 , 4 հոկտեմբեր, 2019

Սոչիում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առկա իրավիճակին, բողոքել է, որ թե կողմերը լուրջ հայտարարություններ են անում, որոնք չեն նպաստում քաղաքական գործընթացի համար բարենպաստ մթնոլորտի ձևավորմանը: Լավրովը հիշատակել է, մասնավորապես, «Արցախը Հայաստան է» Փաշինյանի հայտնի հայտարարությունը:

Վարչապետի հայտարարության վրա հղում կատարելով՝ Մինսկի խմբի համանախագահ երկրի արտգործնախարարը, ըստ էության, փորձում է արձանագրել, որ Հայաստանի քայլերը նպաստում են բանակցային գործընթացի արգելակմանը, սակայն հարցն այն է, որ Ադրբեջանը մեծ ջանքեր է գործադրում բանակցությունները փակուղի տանելու համար, և ինչո՞ւ բանակցությունների արգելակման վերաբերյալ իր դիտարկումներում Լավրովը ադրբեջանական կողմի կոնկրետ հայտարարությունների վրա հղում չի անում: