2015 թվականի մարտի 23-ին Սինգապուրում սուգ հայտարարվեց։ Մահացել էր Լի Կուան Յուն, մարդ, որի կառավարման տարիներին երկիրն ամբողջովին վերափոխվեց։ Երբ Սինգապուրի առաջին վարչապետը ստանձնեց իր պաշտոնը, նրա հայրենիքը երրորդ աշխարհի տիպիկ ներկայացուցիչ էր։ Իսկ հանգստի գնալուց առաջ տարեց քաղաքական գործիչն իր հաջորդին փոխանցեց ասիական ամենազարգացած և հարուստ երկրներից մեկը։
Հենց վարչապետի շնորհիվ տեղի ունեցավ այն, ինչը հետագայում ստացավ «սինգապուրյան տնտեսական հրաշք» անվանումը։
Այսօր ներկայացնում ենք այս տաղանդավոր քաղաքական գործչի մի քանի ցիտատները։
• Եթե երկիրը սխալ կառավարես, բոլոր խելացի մարդիկ կգնան։
• Կյանքը միայն ուտելիքը, խմիչքը, հեռուստացույցն ու կինոն չէ։ Մարդու ուղեղը պետք է աշխատի, ստեղծագործի։ Այն չպետք է կախված լինի գաջեթներից, որոնք նրան զվարճացնում են։
• Եթե ցանկանում եք հաղթել կոռուպցիան, պետք է պատրաստ լինեք բանտ ուղարկել ձեր ընկերներին և ընտանիքին։
• Ես չեմ հավատում առաջին հայացքից սիրուն։ Ես դա մեծ սխալ եմ համարում։ Քեզ գրավում են ֆիզիկական բնութագրերը, իսկ հետո դու զղջում ես դրա համար։
• Սիրալիրությունից մենք ոչինչ չենք կորցնում։ Կարելի է «ոչ» ասել, սակայն դա սիրալիր ասեք և հիմնավորեք։ «Ոչ»-ը «այո»-ի մի փոխեք։ Հիմար մի եղեք։ Եթե կան «ոչ»-ի համար բավական հիմնավորումներ, այն պետք է «ոչ» մնա, բայց դա պետք է սիրալիր լինի։
• Սինգապուրը ղեկավարող մարդը պետք է երկաթից լինի կամ հրաժարվի իր պաշտոնից։ Սա ձեզ համար թղթախաղ չէ։ Սա ձեր և իմ կյանքն է։ Ես ամբողջ կյանքում այն կառուցել եմ, և քանի դեռ ես այն ղեկավարում եմ, ոչ ոք այն չի քանդի։
• Ինձ հետաքրքիր չէ փոխել կոստյումս, մեքենաս և մնացած բաները նորաձևության հետ համաքայլ։ Դրանք կարևորություն չունեն։ Ես իմ և իմ ընկերների մասին դատում եմ ոչ նրանց նորաձև հագուստով։ Իհարկե, ես չեմ արդարացնում փնթի, մաշված հագուստով մարդկանց, բայց հինգհազարդոլարանոց Armani կոստյումն ինձ չի ոգևորում։
• Իմ պարտականությունը մարդկանց հույս տալն է և ոչ թե նրանց ապաբարոյականացնելը։