Մի գաղտնիք բացեմ, ժողովուրդ ջան. իշխանություններն ամեն գնով փորձել ու փորձելու են վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան: Իրենց օտարերկրյա հովանավորների ու կուրատորների մասով սրանք միայն կարողացել են հասնել նրան, որ վավերացումը մի որոշ ժամանակով հետաձգվի, որպեսզի կարողանան չեզոքացնել բոլոր խոչընդոտները: Խոչընդոտներից ամենաէականն ու ինստիտուցիոնալն էլ ՍԴ-ն է...
Այո՛, այո՛, սիրելի հարգելիներ, Հրայր Թովմասյանի շուրջ էս բոլոլայի շարժառիթը հենց Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման ռիսկն է, որը բխում է Նիկոլին բացարձակ հպատակված ՍԴ չունենալու փաստից: Դրա համար էլ բոլոր հնարավոր ձևերով խփում են Հրայրին, և Ալեն Սիմոնյանի այսօրվա պաթոսը դրա մի մասն է:
Ալենի ինչի՞ն է պետք կոնվենցիան: Իմացողները կիմանան, ես գուշակություններ չանեմ, մանավանդ որ դրանք Ալենի օգտին չեն: Փոխարենը ես կարող եմ հասկանալ, թե ինչու է հենց Ալենը ստանձնել ստամբուլյան սատանայի փաստաբանի գործը:
Հասկանո՞ւմ եք, Վանեցյանի թեմայով Ալենը դարձավ աութսայդեր ՔՊ-ի վերին օղակում, որտեղ ինքը երբեք էլ պոպուլյար չէր: Ըստ ամենայնի, Ալենին չօգնեց Վանեցյանին` իր վաղեմի ընկերոջը, ուրանալու փաստն անգամ: Դե, ընկերոջն ուրացողի համար էլ կոնվենցիայի համար դոշ տալը հեչ բան է, մանավանդ, եթե դրա արդյունքում կարող ես Նիկոլի բարյացկամությունը վերադարձնել:
Ու ջհանդամ, թե հետո գեյ ամուսնությունների քավորներից չես լինի, մեկ ա, դեռ տարիներ առաջ Ալենը դրական էր արտահայտվել էդ երևույթի մասին: Հեչ որ չէ, մի բան կբստրի, էլի: Կարևորը էսօրն ու հիման է: Էսօր ես կեղտոտ գործն անեմ, որ հիմա Նիկոլը ինձ չհեռացնի: Ինձնից հետո էլ` թեկուզ ծիծածանագույն ջրհեղեղ...