Բաղադրությունը

  • Ալյուր 150 գրամ
  • Կաթ 200 մլ
  • 1 թեյի գդալ փխրեցուցիչ
  • Մի պտղ. աղ
  • Ձու 1 հատ
  • 2 ճաշի գդալ շաքարի փոշի
  • Բուսական յուղ 1 ճաշի գդալ

Պատրաստման եղանակը

Ալյուրը և աղը խառնել իրար:

Առանձին ամանի մեջ ձվի դեղնուցը, շաքարի փոշին, կաթը, փխրեցուցիչ և բուսական յուղը հարել, մինչև միատար զանգված ստանալը:

Այնուհետև ավելացնել այլուրը և լավ խառնել:

Ձվի սպիտակուցը հարել մինչև լավ փրփրելը, այնուհետև զգույշ ավելացնել խմորին:

Այնուհետև պատրաստի խմորը դնել սառնարանում մի քանի ժամ, որից հետո կարող եք պատրաստել պոնչիկները:

Կաթսան լցնել բուսայուղով` մոտ 3 սմ և թխել փքաբլիթներն ամեն կողմից մինչև ոսկե դարչնագունելը:

Թողնել սառչի, վրան շաքարի փոշի ցանել:

Պատրաստի փափուկ փքաբլիթներ մատուցել թեյի և Ձեր սիրելի մուրաբայի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել