Բաղադրիչներ
- Հնդկաձավար՝ 150 գ
- Աղացած միս՝ 250-300 գ
- Սոխ՝ 1 հատ
- Տոմատի մածուկ՝ 2 ճաշի գդալ
- Սխտոր՝ 2 պճեղ
- Գազար՝ 1 հատ
- Բուսայուղ՝ 2-3 ճաշի գդալ
Այս չափաբաժինները նախատեսված են 3 անձի համար:
Ինչպես պատրաստել
- Հնդկաձավարը լվանալ, տաքացրած թավային թեթևակի բուսայուղ քսել և հնդկաձավարը չորացնել:
- Տապակել միսը, մանր կտրատված սոխը և խոշոր քերիչով անցկացված գազարը:
- Ավելացնել տոմատի մածուկը և լավ խառնել:
- Մսի և բանջարեղենների վրա ավելացնել հնդակաձավարը և եռացրած ջուր լցնել, որպեսզի հնդկաձավրը ծածկվի, համեմել աղով և եփել մարմանդ կրակի վրա փակ կափարիչով:
- Պատրաստի ուտեստին ավելացնել մանրացված սխտորը: Կարելի է ավելացնել նաև աղացած սև պղպեղ և դափնու տերև:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել