Հովհաննես Ազոյանը սպառնացել է, որ շուտով կլինի քրեական գործերով տեղատարափ, էն Հովհաննես Ազոյանը, ով մի ժամանակ առաջ հակաիշխանական նենց ստատուս էր գրել, էլ դու սուս, էսօր նորից դառել ա իշխանական, բայց սրա մասին չեմ ուզում խոսամ։
Ըստ երևույթին, Հովհաննես Ազոյանը հայտարարել ա մի տեղեկատվության մասին, որը մաքսիմում կարան իմանա վարչապետը, իրավապահները ու, պարզվում ա, մենակ Հովհաննես Ազոյանը։
Ինչ եմ ուզում ասեմ․ ե՞րբ ա վերանալու այս բարդակը, ե՞րբ ա գալու էն օրը, որ քաղաքական դաշտը, քաղաքական հայտարարություններն ու մեսիջները մեյդան չհանեք ամեն պատահածի միջոցով, ե՞րբ ա գալու էն օրը, որ ամեն եսիմ ով չտիրապետի տեղեկատվությունների, որոնք իրա գործը չեն։
Ե՞րբ եք ավարտելու այս բարդակը, հարգելի իշխանություն, ե՞րբ ա վերջ տրվելու կիսաբարդակ սլիվներին, ամբողջական բարդակ քաղաքական դաշտին ու նրան, որ ում ինչ մտքին փչի, ասի՝ թքած ունենալով հետևանքների վրա, քանի որ վերջում մուտիտ կանեք, թե էս չի ասել, էն չի ասել, կամ իրա կարծիքն ա։
Սթափվեք էլի, հերիք ա պլենդուզի մակարդակի արշավներ ու քաղաքականություն վարեք։
Զզվցրիք էլի։ Ամեն պատահածի դարձնում եք նյուզսթրիմի կրող։