Tert.am-ը գրում է.

Դերասան Հովհաննես Ազոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ընդդիմության գործողություններին և բաց նամակով դիմել նրանց․


«Բաց նամակ՝ նախկինում իշխանությունը զավթած, այժմ ընդդիմության աթոռները զբաղեցրած, հայրենիքը փրկելու քողի տակ թաքնված, ամեն տեսակի խոսափող օգտագործած և փողոցում ինքնակապիտուլացված քաղաքացիներին։

  
Շատ բան կա ասելու, բայց միևնույն ժամանակ ասելու բան էլ չկա։

Մոտ 20 տարի իշխանություն լինելով՝ հիմա հայտնվել եք քաղաքական այնպիսի ծայրահեղ ծանր իրավիճակում, որից չեք կարողանում դուրս գալ։

Դա բոլորս ենք հասկանում։

Նաև բոլորս, բացի ձեզնից, արդեն հասկանում ենք, որ այս տրագիկոմեդիկ մղձավանջի մեղավորը միմիայն դուք եք՝ ձեր ռեժիմը, բնավորությունը։

Հիմա բացատրեմ։

 
Նախ, դուք մոռացել եք, որ մենք հիշողություն ունենք ու չենք մոռացել ձեր մեթոդները՝ սադրող, հայհոյող, ահաբեկող, կաշառող ու կաշառվող։ Ասում եք, թե դուրս եք եկել պայքարի, որպեսզի հային փրկեք թուրքից՝ այդ նույն հային թշնամաբար ծեծելով, հայհոյելով, ահաբեկելով, կաշառելով ու անարգելով։

Հայրենիքի փրկություն, Հայաստան, պատիվ ունեմ բառերի տակ թաքնված՝ պարզապես, ուզում էիք փրկել ինքներդ ձեզ դե յուրե, հիմա արդեն՝ դե ֆակտո։

Ձեզ կոչում եք դիմադրության շարժում ու ագրեսիվ հարձակվում՝ խախտելով հասարակական կարգը։ Բայց ձեզ դիմադրում է մի ամբողջ ժողովուրդ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել