Hraparak.am-ը գրում է.
Դերասան Հովհաննես Ազոյանը հրապարակել է որդու՝ Լուի Արամի լուսանկարը՝ կից գրելով.
«Բարի առավոտ եմ մաղթում, բոլորին, հատկապես զոհված զինվորների, կամավորների և այլ մարդկանց հարազատներին, սիրողներին, սպասողներին, հավատացողներին, հիացողներին, ափսոսողներին ու ծնողներին։
Բա՜րի օրն ուղեկցի ձեզ այսօր։
Անցած տարի՝ այսօրն, ինձ համար արտասովոր ծանր ու տարօրինակ օր էր։
Ես, միաժամանակ իմացա երկու նորություն՝ որ պատերազմ է սկսվել, և որ իմ սիրելի կնոջ հետ սպասում ենք երեխայի։
Սա ամենասառը ցնցուղն էր, որ ես երբևէ ապրել եմ։
Քարացել էի։
Պապանձվել էի։
Եվ ի պատիվ արտաերկրաչափական զուգադիպությունների, հավանականությունների և տիեզերքի անկառավարելիության կայսրությանը, ծնվեց իմ որդին՝ Լուի Արամ Ազոյանը։
Ու հիմա ես ուզում եմ, որ զոհվածների ծնողները փորձեն նայել որդուս հայացքին, աչքերին, ու որսան հենց սեփական երեխաների աչքերը, հայացքը՝ այդքան հետաքրքրասեր ու գիտակ, ուրախ, հավատացող ու մտածող, մանկակեղծամիտ ու արդարամիտ, մեղավոր ու անմեղ, ծիծաղեցնող ու ծիծաղող, զարմացնող ու զարամանալի։
Ու սիրող կյանքը։ Ինչպիսին էլ, որ այն կլինի։
Ապագայի ակամա պաշտպան-զինվորը լինող։
Նույնացնեին իրենց երեխաների հետ ու կարոտն առնեին։
Դա’ կուզեի։
Համարե՜ք, թե գրել է հենց որդիս՝ Լուի Արամը։
Ավելորդ պաթոսից բողոքողները թող կապնվեն իր հետ։)»։