Հայկական ռազմագերիների՝ ադրբեջանցի հանցագործների (ոչ ռազմական պայմաններում մարդասպանության համար դատապարտված) հետ փոխանակման հարցում հակասական զգացմունքներ կան։

Մի կողմից չի կարելի հանցագործներին ռազմագերիների հետ փոխանակել և դրանով նրանց հավասարեցնել, նաև ապագա պոտենցիալ հանցագործություններին դրանով փրկվելու հույս տալ, մյուս կողմից կա իսրայելական օրինակը, երբ Իսրայելը պատրաստ է իր մեկ ռազմագերուն փոխանակել թեկուզ հարյուր դատապարտված պաղեստինցու հետ, որոնց մեջ նաև տեռորիստներ էլ են լինում։ Դա ցույց է տալիս, որ պետությունը պատրաստ է իր զինվորի համար ցանկացած քայլի գնալ։ Անգամ զինվորների համար կան կանոններ, որ գերության ժամանակ կարող են ցանկացած ռազմական գաղտնիք հայտնել ու ցանկացած, անգամ հակաիսրայելական հայտարարություններ անել, քանի որ զինվորի կյանքն ամենակարևորն է։

Հարցը բարդ է և ունի պրագմատիկ և բարոյական կողմեր, ու կողմնորոշվելն իրոք դժվար է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել