Հասան Ռոհանին մեկնել է Անկարա՝ մասնակցելու Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների՝ Սիրիայի հարցով կայանալիք եռակողմ հանդիպմանը: Սա նման ձևաչափով թվով 5-րդ հանդիպումն է, որն անցկացվում է ոչ միայն Սիրիայում, այլև Պարսից ծոցի և մերձավորարևելյան տարածաշրջանում առկա լարված մթնոլորտի պայմաններում:
Ինչ վերաբերում է Անկարայի հանդիպումից Իրանի ակնկալիքներին, ապա Թեհրանին ավելի շատ հետաքրքում են երկարաժամկետ գործընթացները, ինչպիսիք են Սիրիայի վերակառուցումը, 2021թ. ընտրությունները, սահմանադրության բարեփոխումը և այլն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել