Հիշո՞ւմ եք շաբաթներ առաջ Պապոյան Գևորի վստահեցումներն այն մասին, թե ընտրություններից հետո ՌԴ-ն իբր կվերանայի Հայաստանի հանդեպ իր վերաբերմունքը՝ բացելով հայկական ապրանքների առաջ սեփական շուկայի բոլոր հնարավորությունները: Ընտրություններից անցել է մոտ ամիսուկես, սակայն ինչպես ցույց է տալիս պրակտիկան, ՌԴ-ն ոչ միայն չի վերանայում սահանափակումները, այլև ավելի է դրանք խստացնում, իսկ այս անգամ ՌԴ-ն իր դռները փակում է հայկական անվտանգ կաթնամթերիք առաջ. խախտումներ են հայտնաբերել, և Ռոսսելխոզնադզորը որոշել է միջոցներ ձեռնարկել՝ Ռուսաստան հատուկ վտանգավոր վարակների ներթափանցումը և ներքին շուկայում անվտանգ կաթնամթերքի իրացումը թույլ չտալու:
Ռուսաստանի այս որոշումը, որը, բնակաբար, քաղաքական բնույթ ունի, սպառնում է լրջագույն հետևանքներով. Հայաստանի ագրոպարենային ոլորտը և ընդհանուր տնտեսական կայունությունը հայտնվում է հարվածի տակ, ինչը հանգեցնելու է եկամուտների կորստի, հարվածի տակ են հայտնվելու գյուղացիական տնտեսությունները, որոնք առանց այն էլ վատ վիճակում են և այլն:
Հայկակական կաթնամթերքն է՞լ է այլևս Եվրոպան սպառելու, հայկական անասունների տված բարիքներից Կոս Մարթան այս անգամ ի՞նչ «բլյուդ» է սարքելու…
Իրականությունն այն է, որ եվրոպական շուկան ոչ միայն չափազանց խիստ սանիտարական ու տեխնիկական պահանջներ ունի, այլև վաղուց հագեցած է սեփական արտադրանքով. եվրոպացի ֆերմերներն ու գյուղատնտեսները խեղդվում են սեփական արտադրանքի մեջ՝ չիմանալով՝ ինչպես պետք է այն իրացնեն։ Այդ պայմաններում հայկական կաթնամթերքի համար խելամիտ ժամանակում իրացման նոր ուղղություններ գտնելը չափազանց բարդ խնդիր է լինելու՝ տնտեսության ու ազգաբնակչության համար դրանից բխելիք հետևանքներով։

Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5907
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել