Հասան Ռոհանին մեկնել է Անկարա՝ մասնակցելու Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների՝ Սիրիայի հարցով կայանալիք եռակողմ հանդիպմանը


15:38 , 16 սեպտեմբեր, 2019

Հասան Ռոհանին մեկնել է Անկարա՝ մասնակցելու Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների՝ Սիրիայի հարցով կայանալիք եռակողմ հանդիպմանը: Սա նման ձևաչափով թվով 5-րդ հանդիպումն է, որն անցկացվում է ոչ միայն Սիրիայում, այլև Պարսից ծոցի և մերձավորարևելյան տարածաշրջանում առկա լարված մթնոլորտի պայմաններում:

Ինչ վերաբերում է Անկարայի հանդիպումից Իրանի ակնկալիքներին, ապա Թեհրանին ավելի շատ հետաքրքում են երկարաժամկետ գործընթացները, ինչպիսիք են Սիրիայի վերակառուցումը, 2021թ. ընտրությունները, սահմանադրության բարեփոխումը և այլն: