Իշխանական պրոպագանդիստները, ակնհայտորեն մեղմելու համար հանրային դժգոհությունները, սկսել են հիմա էլ համոզել, թե վախենալու ոչինչ չկա, քանի որ եվրոպացիները պատրաստակամություն կհայտնեն՝ ընդունելու նաև հայկական կաթնամթերքը՝ պայմանով, սական, որ հայ արտադրողներն ընդլայնեն արտադրվող սննդի տեսականին:
 
Որպեսզի հասկանալի դառնա, թե հայկական սննդամթերքը որքան հեռու է եվրոպական չափանիշներից, պետք է արձանագրել այն, որ ասենք հայկական պանիրը կամ առնվազը դրա մի շարք տեսակներ նույն ՌԴ-ում արգելված է պանիր համարել. «պանրանման մթերք» են ռուսները հայկական պանիրը կոչում՝ հայտարարելով, որ այն պանիր համարվելու համար չունի մի շարք կարևոր հատկանիշներ, նկարագրին չի համապատասխանում: Հետևաբար՝ խնդիրը ոչ թե տեսականին է, այլ նախևառաջ ստանդարտիզացիան. Եվրամիության շուկան աշխարհում ամենախիստ կարգավորվողներից մեկն է, իսկ այդ շուկա մուտք գործելու գլխավոր նախապայմանը սանիտարական և բուսասանիտարական խիստ նորմերի ապահովումն է, ինչը նշանակում է, որ քանի դեռ հայկական կաթնամթերքի որակն ու արտադրական շղթան հեռու են համապատասխան չափանիշներից, նույնիսկ հարյուր տեսակի տարբեր մթերքներ արտադրելու դեպքում եվրոպական դռները փակ են մնալու մեր առաջ: Ենթադրենք Կոս Մարթան մի կերպ կուլ տվեց ծիրանը, բայց «պանրանման մթերքը» հաստատ չի մարսելու նրա եվրոպական ստամոքսը, եթե նույնիսկ Նիկոլը «ոռով բոմբ գցի» կամ ռեժիմով Մարթային «կունի» անի:
 
ՔՊ-ականերն ու նրանց սպասրկողները կարծում են, թե ժողովրդին «կտավատի» ենթարկելով կարողանալու են խուսափել քաղաքական պատասխանատվությունից՝ չհասկանալով, որ կա մի կետ, որը հատելու դեպքում քաղաքական հետևանքներն անդառնալի են լինելու իրենց համար՝ հանգեցնելով անկանխատեսելի հետևանքների:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել